Մամուլը հայտնում է Միխայել Շումախերի վիճակի որոշակի բարելավման մասին
Աշխարհ
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը սկսել է տան ներսում տեղաշարժվել անվասայլակով՝ բժշկական անձնակազմի օգնությամբ։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ նախկին ավտարշավորդը այլևս մշտապես անկողնուն գամված չէ, սակայն ինքնուրույն տեղաշարժվել չի կարող։ Նրա խնամքով և տեղաշարժով զբաղվում են բուժքույրերն ու թերապևտները, որոնք նրան տեղափոխում են տան տարբեր հատվածներ։
Ավելի վաղ լրագրող Ֆելիքս Գյորները հայտնել էր, որ Շումախերը լիովին կախված է խնամակալներից և կարիք ունի մշտական խնամքի։ Հիշեցնենք, որ Միխայել Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել 2013 թվականի դեկտեմբերին Ալպերում լեռնադահուկային սպորտով զբաղվելիս, ինչից հետո հայտնվել էր կոմայի մեջ։ Նա ներկայում վերականգնվում է Ժնևի լճի ափին գտնվող իր սեփական վիլլայում։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է