Զելենսկին ստիպված կլինի ընտրություն կատարել պարտության և կազմաքանդման միջև. Իտալիայի փոխվարչապետ Սալվինի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է հնարավորինս շուտ ստորագրի խաղաղության համաձայնագիր, հակառակ դեպքում նա ստիպված կլինի ընտրություն կատարել «պարտության և կազմաքանդման» միջև։ Իտալիայի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար և «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
«Մենք լսեցինք Զելենսկիին, ով, չնայած ստացված բոլոր գումարներին, ջանքերին և օգնությանը, դեռևս համարձակություն ունի բողոքելու։ Իմ ընկեր, դուք կորցնում եք պատերազմը, կորցնում եք մարդկանց, վստահություն և արժանապատվություն. հնարավորինս շուտ ստորագրեք խաղաղության համաձայնագիր։ Դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել պարտության և կազմաքանդման միջև», - գրել է Սալվինին։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է