Խոշոր ձմեռային փոթորիկը շարունակում է կաթվածահար անել ԱՄՆ-ն և Կանադան
Աշխարհ
Reuters-ը հայտնում է, որ Հյուսիսային Ամերիկայի լայն տարածքներ շարունակում են մնալ հզոր ձմեռային փոթորիկի ազդեցության տակ, որը լուրջ խափանումներ է առաջացրել ԱՄՆ-ում և Կանադայում։
Մասնագետների տվյալներով՝ սառը օդային զանգվածների և առատ տեղումների հետևանքով ավելի քան 150 միլիոն մարդ հայտնվել է վտանգավոր եղանակային պայմանների գոտում։ Մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել են դպրոցներ և պետական հաստատություններ, հազարավոր թռիչքներ չեղարկվել կամ հետաձգվել են։
Էլեկտրամատակարարման խափանումների պատճառով հազարավոր ընտանիքներ մնացել են առանց հոսանքի, իսկ ճանապարհային երթևեկությունը մի շարք շրջաններում գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել։ Տեղական իշխանությունները բնակչությանը կոչ են անում խուսափել անհարկի տեղաշարժերից և հետևել անվտանգության ցուցումներին։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է