Ռուսաստանում բացատրել են՝ ինչու չի կիրառվել «հատուկ զենքը» Ուկրաինայի դեմ
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնությունը չի թողել առանց արձագանքի Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի նախագահի պետական նստավայրի վրա իրականացված հարձակումը, սակայն հրաժարվել է «հատուկ զենքի» կիրառությունից։ Այդ մասին «Լենտա.ռու»-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը։
Նրա խոսքով՝ հատուկ զենքի չկիրառման հիմնական պատճառներից մեկը եղել է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության և զինված ուժերի արդյունավետ գործողությունը, որի արդյունքում հնարավոր է դարձել կանխել նստավայրի ուղղակի խոցումը։ Շվիտկինը հավելել է, որ երկրորդ կարևոր գործոնը եղել է պատասխան հարվածի իրականացումը, որը, նրա բնորոշմամբ, «վրեժի հարված» է եղել։
«Այսինքն՝ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները չեն մնացել անպատիժ և առանց արձագանքի։ Պետական նստավայրի վրա հարձակման համար համապատասխան պատասխան հարվածներ հասցվել են», — ընդգծել է պատգամավորը։ Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել էր, որ նման հարձակումը կարող էր հիմք հանդիսանալ հատուկ զենքի կիրառման համար, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ դեկտեմբերին Նովգորոդի մարզում նախագահի նստավայրը փորձել էին գրոհել 91 հարվածային անօդաչու թռչող սարքով, որոնք բոլորը ոչնչացվել են։

















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է