Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերի Տարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում 

Քրիստոնեական միության համար համատեղ աղոթք՝ Լոնդոնում

Հասարակություն

Հունվարի 25-ին Մեծ Բրիտանիայի տարբեր քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները համախմբվեցին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում՝ մասնակցելու Քրիստոնեական Միության Աղոթքի Շաբաթի շրջանակում կազմակերպված էկումենիկ աղոթքի արարողությանը, որն անցկացվեց «Մեկ Մարմին, մեկ Հոգի» խորագրի ներքո։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Արարողության սկզբում ներկաներին ողջունեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։ Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներին իրենց ներկայության և համերաշխության համար՝ առանձնապես ընդգծելով հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու կողքին կանգնելու կարևորությունը եկեղեցական կյանքի այս դժվարին ժամանակաշրջանում։

Իր խոսքում «Եկեղեցիները Միասին Անգլիայում» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայք Ռոյալ եպիսկոպոսն անդրադարձավ Սուրբ Պողոսի ուսմունքին, ըստ որի, քրիստոնյաները մեկ մարմնի անդամներ են՝ անկախ իրենց ծագումից կամ սոցիալական կարգավիճակից։

Խոսելով եկեղեցիների միջև փոխադարձ կապի կարևորության մասին՝ վերջինս հավելեց. «Աչքը չի կարող ձեռքին ասել՝ “Քեզ պետք չունեմ”։ Մարմնի յուրաքանչյուր անդամ կենսական դեր ունի Հիսուս Քրիստոսի Եկեղեցու զորացման և ծաղկման համար»։

Մայք Ռոյալ եպիսկոպոսը հատուկ անդրադարձ կատարեց Հայաստանի ներկայիս իրավիճակին՝ նշելով, որ քրիստոնեական միությունը չի կարող սահմանափակվել միայն տեսական գաղափարով այն պայմաններում, երբ Եկեղեցիները կանգնած են ճնշումների և անարդարությունների առաջ։ Նա ընդգծեց, որ քրիստոնյաները կոչված են հոգատարություն ցուցաբերել Հայաստանի Եկեղեցու և ժողովրդի հանդեպ, հատկապես այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է քաղաքական և կրոնական բանտարկյալներին, ինչպես նաև բանտարկված հոգևորականներին։

«Եթե մարմնի մեկ անդամ տառապում է, ամբողջ մարմինն է տառապում նրա հետ», — ասաց նա՝ հավելելով, որ եկեղեցիները չպետք է անտարբեր մնան այն տառապանքների հանդեպ, որոնք այսօր կրում են հավատացյալներն ու հոգևորականները Հայաստանում։

Եպիսկոպոսի խոսքով՝ կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, որը պետք է պաշտպանվի թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի բոլոր երկրներում։

Տարբեր քրիստոնեական ավանդույթներ ներկայացնող եկեղեցիների ներկայացուցիչները հնչեցրին միջնորդական աղոթքներ՝ կոչ անելով միության և խաղաղության հակամարտություններով տառապող աշխարհում։ Աղոթքներ բարձրացվեցին Բաքվում պահվող 19 հայ պատանդների ազատ արձակման, Հայաստանում բանտարկված հոգևորականների ազատության, ինչպես նաև աշխարհում պատերազմների դադարեցման համար։

Մայք Ռոյալ եպիսկոպոսը եկեղեցիներին կոչ արեց արձագանքել երեք եղանակով՝ աղոթքով, գործով և նյութական աջակցությամբ։

«Մենք պարտավոր ենք աղոթել տառապող Եկեղեցու համար, գործել՝ բարձրացնելով մեր ձայնը նրանց համար, ովքեր ձայն չունեն, և մեր միջոցները նվիրաբերել նրանց, ովքեր գտնվում են նեղության մեջ», — արձանագրեց նա։

Լոնդոնի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Անգելոսը համերաշխություն հայտնեց Հայ Եկեղեցու և Հայաստանի ժողովրդի հետ այս դժվարին ժամանակաշրջանում և ընդգծեց կրոնական ազատության պահպանման կարևորությունը՝ որպես ժողովրդավարական և արդար հասարակության հիմնարար արժեք։

Արարողությունն ավարտվեց սիրո ողջույնի փոխանցմամբ և էկումենիկ միության ճանապարհով միասին քայլելու նոր հանձնառությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերիՏարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ)2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի
Ամենադիտված