Թուրքիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հունվարի 27-ին քննարկելու են Ուկրաինայի հարցը
Աշխարհ
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը պատրաստվում է քննարկել իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը և Անկարայի հնարավոր մասնակցությունը դրա կարգավորմանը, ինչպես նաև Սիրիան, Գազան և հարաբերությունները ԵՄ-ի հետ։
Ինչպես հայտնել է TASS գործակալությանը Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը, Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը հանրապետություն նախատեսված է հունվարի 27-ին։
«Ֆրանսիացի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում նախարար Ֆիդանը պատրաստվում է ընդգծել, որ պետք է շարունակվեն դիվանագիտական ջանքերը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի և արդար ու կայուն խաղաղության հասնելու համար։
Թուրքիան իր կողմից պատրաստ է ցանկացած հնարավոր ավանդ ներդնել խաղաղ գործընթացում»,-ասել է աղբյուրը։
Նախարարները նաև քննարկելու են Գազայի իրավիճակը։ Ֆիդանը պատրաստվում է նշել, որ «Գազայում խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցումը և այն մեխանիզմների որոշումը, որոնց իրականացման մեջ Թուրքիան կներառվի, կարևոր քայլեր են»։

















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է