Գլխավոր դատախազը 2025 թվականի դեկտեմբերին ստացել է ընդամենը 1 մլն 894 հազար 300 դրամ պարգևավճար
Հասարակություն
Լրատվականներից մեկն այսօր հրապարակել է «Վարդապետյանը 8 մլն դրամի պարգևավճա՞ր է ստացել. դատախազությունը թաքցնում է գումարի իրական չափը» վերնագրով հոդված, որում Դատախազության պաշտոնական պատասխանը, ըստ որի՝ «ՀՀ դատախազության համակարգում գործող բոլոր աշխատակիցները’ ինքնավար և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայողներն ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք 2025 թվականի դեկտեմբերին խրախուսվել են մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով’ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի», մանիպուլացվել է:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերին որպես պարգևավճար ստացել է ընդամենը 1 միլիոն 894 հազար 300 դրամ:

















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է