«Երկիր». Ազատվում է նախորդի ժառանգությունից
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ով ինտենսիվորեն ազատվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, այժմ էլ փորձում է ազատվել նաև նրա մեկ այլ «ժառանգությունից»` Երիտասարդական խորհրդարանից: Այն արդեն երեք ամիս նիստ չի գումարել: Սամվել Նիկոյանը ընտրություններից հետո, նոյեմբերի 8-ին գումարված ԵԽ նիստում անդրադառնալով բացակայող երիտասարդ պատգամավորներին, հայտարարել է, որ դրսում նրանցից արժանավորներն էլ կան: Հիշեցնենք, որ Հ. Աբրահամյանն անմիջական ազդեցություն էր ունեցել նաև պատգամավորների ընտրության վրա: Նիկոյան-Աբրահամյան պայքարը շարունակվում է անգամ սոցիալական ցանցերում. Նիկոյանի ֆեսյբուքյան էջից անմիջապես ջնջվում են բոլոր անցանկալի գրառումները, իսկ Հ. Աբրահամյանին առնչվող գրառումները մնում են»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ