ԱՄՆ-ն Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների. ԶԼՄ
Հասարակություն
ԱՄՆ-ն Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ օրերս Երևանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը. հենց դրանով են տեղափոխել տեղահանվածներին:
Հայաստանի ՆԳՆ-ից հաստատել են քաղաքացիների ժամանումը, սակայն չեն նշել նրանց թիվը՝ պարզաբանելով, որ այժմ սահմանվում է նրանց իրավական կարգավիճակը։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից, միջանկյալ վայրէջք կատարել Բուխարեստում, որից հետո ժամանել է Երևան: Այնուհետև նույն ինքնաթիռը Ուզբեկստան է տեղափոխել ավելի քան 40 արտաքսվածների, նշում է լրատվամիջոցը։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է