Ադրբեջանը և Իսրայելը մտադիր են խորացնել ռազմավարական գործընկերությունը
Աշխարհ
Ադբեջանը եւ Իսրայելը մտադիր են նոր մակարդակի բարձրացնել ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Բաքվում Ադրբեջան-Իսրայել բիզնես-համաժողովի ընթացքում։
«Մենք ձգտում ենք ավելացնել փոխադարձ ներդրումները եւ զարգացնել կապերը մարդկանց միջեւ։ Վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Իսրայելը եւ Ադրբեջանը կայունության հենարանն են իրենց տարածաշրջաններում եւ ունեն զարգացած տնտեսություններ։
Գիդեոն Սաարը նշել է, որ 2025թ. առեւտրի ծավալը երկու երկրների միջեւ ավելացել է մոտ 50 տոկոսով՝ գերազանցելով 360 մլն դոլարը։
«Համոզված եմ, որ հաջորդ եւ գալիք տարիներին այդ ցուցանիշներն էլ ավելի բարձր կլինեն, բայց եւ այս աճն էլ զգալի է»,- ասել է ԱԳ ղեկավարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարեւոր տարածաշրջանային եւ առանցքային աշխարհագրական դիրք ունի։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է