Ուկրաինային ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները պատրաստ են. Զելենսկի
Աշխարհ
Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ իր երկրի համար ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները լիովին համաձայնեցված են։ «Փաստաթուղթը 100%-ով պատրաստ է, և մենք սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն դրա ստորագրման ամսաթիվն ու վայրը»,- ասել է նա հունվարի 25-ին՝ Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթն այնուհետև կուղարկվի ԱՄՆ Կոնգրես և Գերագույն ռադա՝ վավերացման, հավելել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև նշել է, որ Աբու Դաբիի եռակողմ բանակցություններում քննարկվել են «20 կետից բաղկացած ծրագիր ու խնդրահարույց հարցեր», և ընդգծել, որ Ուկրաինայի դիրքորոշումը Դոնբասի հարցում չի փոխվել։
Իր հերթին՝ Լիտվայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում կայուն և արդար խաղաղության հասնելու իր հանձնառությունից խուսափելու համար։
Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինան մինչև 2030 թվականը կդառնա Եվրամիության անդամ։ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը Լիտվայի ռազմավարական շահն է, ինչպես նաև քայլ դեպի կայունություն ամբողջ տարածաշրջանում՝ ընդգծել է նախագահ Նաուսեդան:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը