Ամերիկյան միջուկային ավիակիրը մոտեցել է Օմանի ափերին
Աշխարհ
Ռազմա–ծովային ուժերի Abraham Lincoln միջուկային ավիակիրը ներկայումս գտնվում է Արաբական ծովում՝ Օմանի ափերի մոտ։ Այս մասին են վկայում Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։
Տվյալների համաձայն՝ CMV-22B Osprey կոնվերտոպլանը, որը նախատեսված է բեռների, փոստի և անձնակազմի արագ տեղափոխման համար, վայրէջք է կատարել ավիակիրի վրա։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ Abraham Lincoln-ի գլխավորած հարվածային խումբը առաքելություններ է իրականացնում Հնդկական օվկիանոսում։
CENTCOM-ը ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում տեղակայված ավիակիր հարվածային խումբը նախատեսված է «տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը» նպաստելու համար։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը