«Ժողովուրդ». «Սերժ Սարգսյանը հորդորել է եղբորն ամեն կերպ մաքրվել»
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի մասնակցությամբ Հայաստանում սննկացրել են 5 միլիոն դոլարի ներդրում արած սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանին: Այս գործարքին, ըստ ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Նիկոլայ Բաղդասարյանի, մասնակցել են նաև Վլադիսլավ Մանգասարյանն ու Էդիկ Եսայանը՝ խաբեությամբ յուրացնելով ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի՝ անշարժ գույքի վրա արված ներդրումները: Տեղեկացանք, որ այս պատմության կապակցությամբ բավականին տհաճ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի և նրա եղբոր միջև։ Ս. Սարգսյանը նեղսրտել է, որ իր ինտելեգենտ եղբայրը ևս նախընտրական շրջանում քրեածին պատմության մեջ է հայտնվել: Նա հորդորել է եղբորն ամեն կերպ մաքրվել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ