Երևանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն Սպասվում է առանց տեղումների եղանակ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով 

«Հիշում եմ քո ձայնը». Փարիզում և Թուլուզում բարձրացվեց Արցախի լռեցված ձայնը

Գիտություն և Մշակույթ

Փետրվարի սկզբին Փարիզի քաղաքապետարանի դիմաց կփակցվեն Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները։ Այդ մասին Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան։

«Հուսով եմ՝ այդ օրը շատ մարդ կլինի մեր կողքին։ Այդ կերպ ևս մեկ անգամ կփորձենք լսելի դարձնել հայ գերիների ձայնը»,— ասել է նա՝ ընդգծելով, որ արցախցիների ողբերգությունը միջազգային օրակարգում հաճախ մնում է ստվերում։ «Հիշում եմ քո ձայնը»-ն 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է։

«Voices of Hope» հիմնադրամի և ամերիկյան «All Prime Group» ընկերության համատեղ արտադրության ֆիլմը վեց բռնի տեղահանվածների պատմությունների միջոցով ներկայացնում է ավելի քան 120 հազար հայերի ճակատագիրը։ ԱՄՆ-ում և Բրազիլիայում ցուցադրվելուց հետո ֆիլմը ներկայացվել է նաև Ֆրանսիայում՝ Փարիզի քաղաքապետարանում, G2iA ասոցիացիայի նախաձեռնությամբ և քաղաքապետարանի աջակցությամբ։

«Դուք չունեք նավթ, չունեք գազ, և երևի հենց այդ պատճառով էլ Արցախում տեղի ունեցածը որոշների համար հետաքրքիր չէ։ Ցավոք, դա շատ տեսանելի է, երբ տեսնում ենք, որ այլ հակամարտությունների մասին խոսում են միշտ և ամենուր»,— նշել է Փարիզի փոխքաղաքապետը՝ հավելելով, որ արցախցիների ձայնը պետք է հնչի ամբողջ աշխարհում։ Ֆիլմի համահիմնադիր Արշակ Կարապետյանի խոսքով՝ «Հիշում եմ քո ձայնը»-ն փոքր ֆիլմ է, սակայն մեծ ուղերձ ունի․

«Ինչպես ասում են՝ հենց ավազահատիկներից մեկն է կոտրում ուղտի մեջքը։ Թող սա լինի այն հատիկներից մեկը, որը մի օր կկոտրի անարդարության ուղտի մեջքը»։

Նիկոլայ Մելիքյանի և Արայիկ Սարգսյանի ֆիլմը ցուցադրվել է նաև Թուլուզում՝ Թուլուզի հայկական ընկերակցության նախաձեռնությամբ։

Թուլուզ մետրոպոլի փոխնախագահ, քաղաքապետի տեղակալ Ժան-Կլոդ Դարդելեն ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակաբար ճնշում են Հայաստանին՝ սպասարկելով կոնկրետ քաղաքական շահեր։

«Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը ներխուժեց հայկական տարածք, սպանեց խաղաղ բնակիչների, իսկ ավելի քան 100 հազար մարդու ստիպեց բռնել գաղթի ճանապարհը՝ միջազգային լռության պայմաններում»,— ասել է նա՝ հավելելով, որ ֆիլմը պետք է ցուցադրվի միջազգային հարթակներում։

Ֆրանսիայում Արցախի բռնի տեղահանման մասին պատմող ֆիլմի ցուցադրությունների շարքը եզրափակվել է Նիս քաղաքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել
Ամենադիտված