Պեսկովը հայտարարել է, որ Լեհաստանն ու Բալթյան երկրները մշտապես վախենում են Ռուսաստանից
Աշխարհ
Լեհաստանն ու Բալթյան երկրները ինչ-ինչ պատճառներով մշտապես վախենում են Ռուսաստանից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ աշխարհում կան երկրներ, որոնց հետ Ռուսաստանը դարեր շարունակ ունեցել է «բարեկամական զգացմունքների պակաս»։
«Վերցնենք, օրինակ, Լեհաստանը։ Լեհաստանի հետ մենք իսկապես խնդիրներ ունենք։ Բալթյան երկրների հետ նույնպես իրական խնդիրներ կան։ Նրանք անընդհատ ինչ-որ պատճառով մեզանից վախենում են։ Եվ այնտեղ իշխանության եկող բոլորը պարզապես սկսում են մոլեգին կերպով ատել Ռուսաստանն ու ռուսներին», — ասել է Պեսկովը Life պարբերականի լրագրող Ալեքսանդր Յունաշևին։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը