Ավստրալիայում թեթև մարդատար ինքնաթիռի վթարի հետևանքով՝ երկու մարդ է զոհվել
Աշխարհ
Ավստրալիայի հյուսիս-արևելքում՝ Քվինսլենդ նահանգում, թեթև ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով` երկու տղամարդ ստացել են կյանքին սպառնացող վնասվածքներ, հաղորդում է 9News հեռուստաալիքը։
Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ թռիչքից կարճ ժամանակ անց։
«Նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ օդաչուն Բինլիի 73-ամյա բնակիչ է։ Ենթադրվում է, որ ուղևորը Սիդնեյից է։ Հետաքննությունը շարունակվում է և կներգրավվեն Քվինսլենդի ավիավթարների հետաքննության բաժնի, Քվինսլենդի ոստիկանության և ավիացիոն իշխանությունների փորձագետներ», - նշվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը