ԱՀԿ-ում գնահատել են քաղցկեղի և ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման հեռանկարները
Գիտություն և Մշակույթ
Քաղցկեղի բուժման և ՄԻԱՎ-ի կանխարգելման համար արդյունավետ պատվաստանյութերի մշակումը լավ հեռանկարներ ունի, բայց պահանջում է հետագա լայնածավալ հետազոտություններ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ռուսաստանում գրասենյակի ղեկավար Բատիր Բերդիկլիչևը։
Նա նշել է, որ mRNA պատվաստանյութերի տեխնոլոգիան խոստումնալից արդյունքներ է ցույց տվել քաղցկեղի որոշակի տեսակների բուժման մեջ՝ խթանելով հիվանդի իմունային համակարգը։
«Մենք կարծում ենք, որ քաղցկեղի բուժման համար նախատեսված mRNA պատվաստանյութերը խոստումնալից նորարարական հարթակ են։ Անհրաժեշտ են ավելի լայնածավալ և երկարաժամկետ ուսումնասիրություններ՝ քաղցկեղի տարբեր տեսակների դեպքում դրանց արդյունավետությունը հաստատելու համար», - ասել է Բերդիկլիչևը։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը