Փարիզում սպանված քուրդ կանանց մահվան մեջ մեղադրել են անձնական վարորդին
Թուրքիա
Հունվարի 21-ին Փարիզում 3 քուրդ ակտիվիստուհիների սպանության համար մեղադրանք է ներկայացվել ոմն Օմեր Գյունեյին, ով հանդիսանում էր սպանված կանանցից մեկի անձնական վարորդը, փոխանցում է Agence France-Presse-ը:
Հետաքննության տվյալներով՝ 30-ամյա Գյունեյը էթնիկ քուրդ է: Նա ծնվել է Թուրքիայում և ապրում էր Փարիզի արվարձաններից մեկում: Վերջին 2 տարիների ընթացքում նա Քրդական աշխատավորական կուսակցության անդամ էր: Նա մտերիմ էր սպանված ակտիվիստուհիների հետ և հաճախ ստանձնում էր նրանց վարորդի պաշտոնը:
Տղամարդուն մեղադրել են սպանության և սպանություն կատարելու մտադրության մեջ:
Գյունեյը ձերբակալվել էր հունվարի 17-ին մեկ այլ կասկածյալի հետ, որին հանցանշանների բացակայության պայմաններում ազատ էին արձակել առանց մեղադրանք ներկայացնելու:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)