Անհնար է նոր Patriot համակարգերը տեղափոխել Ուկրաինա. Պիստորիուս
Աշխարհ
Գերմանիան ներկայումս չի կարողանում Ուկրաինային մատակարարել ամերիկյան արտադրության լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Բեռլինն արդեն Կիևին է մատակարարել իր Patriot համակարգերի մեկ երրորդից ավելին և ներկայումս չի կարողանում շարունակել մատակարարումները, քանի որ անհրաժեշտ է համալրել իր սեփական զինանոցը։
Պիստորիուսի խոսքով՝ իր դաշնակիցների համեմատ Գերմանիան անհամաչափ մեծ ներդրում է ունեցել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերով աջակցելու գործում։ Նախարարը ընդգծել է, որ Գերմանիան միակ երկիրն է, որը Կիևին մատակարարում է Iris-T համակարգեր՝ նշելով, որ դրանց պակաս կա։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը