Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը երկարաձգում է ռազմական դրությունը և զորահավաքը հանրապետությունում: Փաստաթղթերը հրապարակվել են Ուկրաինայի խորհրդարանի կայքում։
Օրենքի համաձայն՝ հանրապետությունում ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգվել են ևս 90 օրով՝ մինչև 2026 թվականի մայիսի 4-ը։
Հունվարի 14-ին Ուկրաինայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարեց, որ Գերագույն ռադան քվեարկել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու օգտին: Նրա խոսքով՝ համապատասխան որոշումների օգտին քվեարկել է 333 պատգամավոր: Ռազմական դրությունը ուժի մեջ կմնա ևս 90 օր: Նախորդ հրամանագրերի ժամկետը լրանում է փետրվարի 3-ին:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը