ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Կիևի համար զենքի սահմանափակումները վերացնելու լուռ ջանքերի մասին
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ կուլիսներում խորհրդակցություններ է անցկացնում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների հետ՝ Ուկրաինային մատակարարվող հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու վերաբերյալ: Նա այս հայտարարությունն արել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ըստ էության, ես ասում եմ. եթե դուք մատակարարում եք ձեր համակարգերը, խնդրում եմ դա արեք առանց սահմանափակումների, որպեսզի Ուկրաինան կարողանա դրանք իրականում օգտագործել: Բայց ինչ էլ որ մատակարարվի, իհարկե, դա իմ գործը չէ մեկնաբանել: Ես կարող եմ միայն լուռ աշխատել կուլիսներում», - ասել է նա:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը