NYT. Պենտագոնը խորհրդակցում է Մերձավոր Արևելքի դաշնակիցների հետ Իրանի հարցով
Աշխարհ
Միացյալ Նահանգների ռազմական ղեկավարությունը խորհրդակցություններ է անցկացնում Մերձավոր Արևելքի դաշնակիցների հետ՝ Իրանի շուրջ լարվածության ֆոնին։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով, անցած շաբաթավերջին ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ադմիրալ Բրեդ Կուպերը այցելել է Սիրիա, Իրաք և Իսրայել՝ ամերիկացի զինծառայողների և այդ երկրներում իր գործընկերների հետ մի շարք հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Հանդիպումների ընթացքում, ըստ աղբյուրների, իրաքցիներին հայտնել են, որ հնարավոր լարվածության սրման և Իրանի կողմնակից կազմավորումների կողմից Իրաքում ամերիկյան բազաների և զորքերի վրա հարձակման դեպքում Միացյալ Նահանգները կձեռնարկեն պատասխան քայլեր։
Վաշինգտոնյան վարչակազմի ներկայացուցիչները նաև խորհրդակցություններ են անցկացրել Սաուդյան Արաբիայի և Կատարի պաշտոնյաների հետ Իրանի շուրջ իրավիճակի վերաբերյալ։
NYT-ի հաղորդմամբ՝ Պենտագոնը տարածաշրջան է ուղարկել ևս մոտ տասնյակ F-15E մարտական ինքնաթիռներ, ինչպես նաև Patriot և THAAD հակաօդային պաշտպանության համակարգեր՝ իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար։ ԱՄՆ-ում տեղակայված հեռահար ռմբակոծիչները, որոնք կարող են հարվածներ հասցնել Իրանի նպատակներին, արդեն երկու շաբաթ շարունակ գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին