Թեհրանից Երևան երկու չվերթ Է չեղարկվել
Աշխարհ
Իրանից Երևան միանգամից երկու չվերթ չեղարկվել է։ Այս մասին է վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակը։
Մասնավորապես, հունվարի 27-ին և 28-ին չեն իրականացվելու «Fly Kish» և «Flysepehran» ավիաընկերությունների Թեհրան-Երևան չվերթերը:
Այսպես, Թեհրանից Երևան չվերթը պետք է կայանար հունվարի 27-ին՝ ժամը 14:45-ին և հունվարի 28-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում: Սակայն երկու թռիչքներն էլ չեղարկվել են անհայտ պատճառներով։
Ընդ որում, «Զվարթնոց» օդանավակայան ուշացումով կժամանեն օդանավեր Մոսկվայից («FlyOne» ավիաընկերություն), Ուֆայից («Azimuth» ավիաընկերություն) և Փարիզից («Wizz Аir» ավիաընկերություն):


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն