Ուսուցչուհին երեխա է ունեցել 12-ամյա աշակերտից
Այլ
Ավստրալիայում 33-ամյա ուսուցչուհին կդատապարտվի աշակերտի բռնաբարության համար։
Այս մասին հաղորդում է 1news-ը։
Կինը աշխատել է դպրոցում և բազմիցս սեռական հարաբերություններ է ունեցել իր աշակերտի հետ։ Տղան առաջին սեռական ակտի ժամանակ 12 տարեկան է եղել, և բռնության է ենթարկվել 2024-2025 թվականներին։
Ուսուցչուհուն մեղադրանք է առաջադրվել ոչ միայն 16 տարեկանից փոքր երեխայի նկատմամբ սեռական գործողություններ կատարելու, այլև անչափահասների անպարկեշտ պատկերներ պարունակող նյութեր պահելու համար։ Ընդհանուր առմամբ, նրան առաջադրվել է ութից ավելի մեղադրանք։
Աշակերտուհու հետ հարաբերություններից հետո կինը երեխա է ունեցել։ Դատարանը կարգադրել է ուսուցչուհուն հեռու մնալ տուժողից և այլ անչափահասներից, բացառությամբ իր նորածնի։
Դատարանը որոշել է արագացնել կնոջ գործի քննությունը։ Նա չի ներկայացել դատական նիստին առողջական վիճակի պատճառով։ Նրա դատավճիռը կհրապարակվի մարտի վերջին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ