Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր
Հասարակություն
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի օրը՝ մայիսի 4-ը, Հայաստանում կլինի ոչ աշխատանքային։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ըստ որոշման հիմնավորման՝ գագաթաժողովին մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով և Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։
Որոշման նախագծում չի նշվում, թե այդ օրը ոչ աշխատանքային դարձնելու հետևանքով որ օրը կդառնա աշխատանքային։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru