Հղի կինը փրկել է իր կատվին չորս մետրանոց պիթոնից
Այլ
Թաիլանդում հղի կինը փրկել է իր կատվին չորս մետրանոց պիթոնից, հաղորդում է Thaiger-ը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 27-ամյա կինը, որը հինգ ամսական հղի էր, անսովոր ձայներ է լսել բակից, որտեղ հավեր է պահում։ Կնոջ ծնողները նույնպես դուրս են եկել՝ հասկանալու, թե ինչ ձայն է։
Բակում նրանք հայտնաբերել են մոտ չորս մետր երկարությամբ պիթոն՝ փաթաթված Նարուտո անունով երկու տարեկան կատվի շուրջ։ Օձը խեղդում էր կենդանուն, որն արդեն կյանքի նշաններ ցույց չէր տալիս։
Չնայած վտանգին, կինը մոտեցել է պիթոնին և սկսել է նրբորեն ազատել կատվին։ Որոշ ժամանակ անց կատուն սկսել է կյանքի նշաններ ցույց տալ և գիտակցության է եկել։
Պիթոնը հետագայում բռնվել է, դրվել պարկի մեջ և բաց թողնվել իր բնական միջավայր։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից