Ուկրաինայի ԱԳ նախարարը բացահայտել է Ռուսաստանի հետ բանակցությունների մանրամասները
Աշխարհ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները «շատ բարդ» են, իսկ քննարկումները՝ «շատ կենտրոնացված»։ Նրա խոսքերը մեջբերել է «Եվրոպական պրավդա» թերթը։
Սիբիգան նշել է, որ ընդհանուր առմամբ, բանակցություններում առաջընթաց կա, դրանով էլ պայմանավորված է Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ հանդիպումը։ Նա նաև նշել է, որ Մոսկվան «ներկայացված է տարբեր մարդկանց կողմից», ովքեր «կեղծ-պատմական դասախոսություններ» չեն կարդում։
«Բանակցությունները շատ բարդ են։ Սակայն մենք կարող ենք նկատել որակական փոփոխություն ռուսական պատվիրակության կազմում։ Տարբեր մարդիկ են, և այլևս չկային այդ կեղծ-պատմական դասախոսությունները։ Քննարկումները շատ կենտրոնացված էին», - հայտարարել է նա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից