Բայդենը կոչ է արել ամերիկացիներին Թրամփի դեմ դուրս գալ
Աշխարհ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին «կանգնել և բարձրաձայնել» ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում՝ Մինեապոլիսում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին։
Մեկնաբանելով ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցների գործողությունները՝ նա նշել է, որ մինեսոտացիները «բավականաչափ տառապել են այս վարչակազմի ձեռքից»։ Բայդենը նշել է, որ բռնությունն ու ահաբեկչությունը տեղ չունեն ԱՄՆ փողոցներում, հատկապես, երբ սպառնալիքը «իրենց սեփական կառավարությունն» է։
«Ոչ ոք, նույնիսկ նախագահը, չի կարող ոչնչացնել այն, հանուն ինչի հանդես է գալիս և հավատում է Ամերիկան, եթե մենք՝ ողջ Ամերիկան, կանգնենք և բարձրաձայնենք։ Մենք գիտենք, թե մենք ովքեր ենք։ Ժամանակն է ցույց տալ դա աշխարհին», - ասել է նա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից