Լեհաստանի նախագահը ԽՍՀՄ-ին մեղադրել է Հոլոքոստի մեջ
Աշխարհ
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին մեղադրել է ԽՍՀՄ-ին Հոլոքոստին մեղսակից լինելու մեջ։ Նա այս հայտարարությունն արել է Օսվենցիմի թանգարանում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է Lenta.ru–ն։
Նրա խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման համար պատասխանատվություն է կրում ոչ միայն նացիստական Գերմանիան, այլև Խորհրդային Միությունը։ Նա նշել է, որ հենց այս պատերազմն էր, որը հանգեցրեց Հոլոքոստին՝ ԽՍՀՄ-ին դարձնելով մեղսակից այս ողբերգությանը։
«Այս յոթ հազար [Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի բանտարկյալները], որոնք կենդանի էին 1945 թվականին, ազատություն տեսան խորհրդային զինվորների դեմքերում։ Բայց միևնույն ժամանակ, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի պատերից այն կողմ նրանց ազատություն չէր սպասում», - հավելել է Նավրոցկին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից