«Առավոտ». «Ես իշխանության հետ պրոբլեմ չունեմ»
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հրազդանի քաղաքապետի պաշտոնում իր ընտրվելու հավանականությունը, քաղաքապետի թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանն ասաց. «Շատ նորմալ, մեծ, ես էս երկրի դավաճա՞նն եմ, թե՞ գալիս եմ հանցագործություն անելու: Գալիս եմ՝ էն, ինչը չի արվել էս տարիների ընթացքում, հաղթեմ, դե, եթե իշխանությունը չի թողնի, էդ իշխանության պրոբլեմն է, ես իշխանության հետ պրոբլեմ չունեմ: Լինելով իշխանության մեջ, դու ինձ լավ գիտես, ես նույն ձևով աշխատել եմ, իմ հայացքներում ոչ մի բան չի փոխվել, ես ասել եմ են, ինչ ասել եմ չորս տարի առաջ, ինչ ասել եմ 5 տարի առաջ, ինչ ասել եմ 10 տարի առաջ, այսինքն՝ եթե ժողովուրդը ինձ ընտրել է, ես իրավունք չունեմ ժողովրդից հեռանամ՝ որոշ պատգամավորների պես, ես բնակավայր էլ չեմ փոխել, ստեղ եմ ապրել, ստեղ էլ կապրեմ»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ