Դանիայի վարչապետը չի բացառել, որ կարող է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի հետ կնքված պաշտպանական պայմանագրում
Աշխարհ
Դանիան չի բացառել 1951 թվականի պաշտպանական համաձայնագրի վերանայումը Միացյալ Նահանգների հետ Գրենլանդիայի վերաբերյալ քննարկումների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը The New York Times-ին տված հարցազրույցում։
Վարչապետը դրական է արտահայտվել 1951 թվականի համաձայնագրի մասին, սակայն չի բացառել դրա վերանայումը Գրենլանդիայի վերաբերյալ Կոպենհագենի և Վաշինգտոնի միջև մի քանի ամիս շարունակվող քննարկումների շրջանակներում։ Ֆրեդերիկսենը ընդգծել է, որ Գրենլանդիային ինքնիշխանություն տրամադրելը «կարմիր գիծ» է, որը Դանիան և նրա եվրոպացի դաշնակիցները չեն հատի։
Վարչապետը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լիազորություններ չունի Դանիայի անունից կղզու ապագայի վերաբերյալ բանակցելու։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից