Սպիտակ տանը տեղադրվել է Պուտինի և Թրամփի համատեղ լուսանկարը՝ Անքորիջի գագաթնաժողովից
Աշխարհ
Euromedia24.com-ը գրում է.
Լուսանկարը, որում պատկերված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Անքորիջում (Ալյասկա նահանգ) անցկացված գագաթնաժողովի ընթացքում, տեղադրվել է Սպիտակ տանը։ Ինչպես հունվարի 27-ին X սոցիալական հարթակում հայտնել է PBS հեռուստաալիքի լրագրող Էլիզաբեթ Լանդերսը, լուսանկարը հայտնվել է Պալմայի սրահում, որը միջանցքային տարածք է՝ Սպիտակ տան հիմնական շենքի և Արևմտյան թևի միջև։
Լանդերսի փոխանցմամբ՝ այդ լուսանկարի կողքին կախվել է ևս մեկը, որտեղ Թրամփը պատկերված է իր թոռնուհիներից մեկի հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից