Զախարովա․ Զելենսկուն արդեն Ուկրաինայում ֆաշիստ են անվանում
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն արդեն հենց Ուկրաինայի ներսում են ֆաշիստ անվանում, և դրա վկայություններից մեկն է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի օրինակը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա արդեն հուսահատության ճիչ է այն մարդկանց կողմից, որոնք զբաղեցնում են տարբեր պաշտոններ, ունեն որոշակի կարգավիճակ ուկրաինական հասարակության ներսում, և որոնք, ինչպես իրենք են ասում, համախմբվել էին հանուն «հաղթանակի»։ Այժմ հենց նրանք են նրան ֆաշիստ անվանում», — ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։
Նա նաև հիշեցրել է Յուլյա Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ ընդգծելով, որ վերջինս, նրա խոսքով, դժվար թե «քնքուշ զգացմունքներ տածի Ռուսաստանի նկատմամբ»։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին