Հնդկաստանում բիզնես դասի ինքնաթիռ է կործանվել, որում եղել է հայտնի քաղաքական գործիչ
Աշխարհ
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Բարամաթի օդանավակայանում վայրէջքի ժամանակ բիզնես դասի ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ «India Today»-ը հաղորդում է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։
Ողբերգության հետևանքով զոհվել է Ազգայնական կուսակցության առաջնորդ և Մահարաշտրայի փոխվարչապետ Աջիտ Պավարը։
Նախնական տեղեկություններով՝ Learjet 45-ը Մումբայից էր ժամանում։ Ինքնաթիռում էին ինքը՝ Պավարը, երկու օդաչուներ և նրա անվտանգության երկու աշխատակից։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից