Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտված անձը
Աշխարհ
Իրանի քաղաքացին, որը մեղադրվել է Իսրայելի օգտին լրտեսության մեջ, մահապատժի է ենթարկվել Իսլամական Հանրապետությունում։ Այդ մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ «Համիդ Ռեզա Սաբեթ Էսմաիլպուրը, որը ձերբակալվել է 2025 թվականի ապրիլի 28-ին, կախաղան է բարձրացվել Իրանի նկատմամբ իսրայելական հետախուզական ծառայության՝ «Մոսսադի» օգտին լրտեսության և համագործակցության համար»։
Նշվում է, որ Իրանի քաղաքացին կապ է պահպանել «Մոսսադի» աշխատակցի հետ և նրան փոխանցել գաղտնի տեղեկատվություն և փաստաթղթեր։ Ըստ հաղորդագրության՝ դատավճիռը կայացվել է դատական գործընթացի շրջանակում և հաստատվել Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանի կողմից։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից