Նիդեռլանդներում իրականացվել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենախոշոր առգրավումներից մեկը
Աշխարհ
Նիդեռլանդների մաքսային ծառայությունը առգրավել է ավելի քան 4,8 տոննա կոկաին, որը թաքցված էր Էկվադորից ուղարկված էլեկտրամագնիսներ պարունակող տարաներում, հայտարարել է Նիդեռլանդների դատախազությունը։
Գործակալության տվյալներով՝ թմրանյութերը հայտնաբերվել են հունվարի 8-ին և 9-ին` երկու բեռնարկղերի պլանային ստուգման ժամանակ։ Սկանավորման ընթացքում մաքսային աշխատակիցները նկատել են էլեկտրամագնիսների անսովոր դիզայնը, ինչը հիմք է հանդիսացել ավելի խորը որոնումներ անցկացնելու համար։ Արդյունքում, երեք էլեկտրամագնիսներում հայտնաբերվել է կոկաինի մոտ 4800 փաթեթ, որոնց քաշը գերազանցում է 4,8 տոննան։ Բեռի ստացողը նշված է որպես Նորդ Բրաբանտ նահանգի Մյորդեյկ համայնքում գրանցված ընկերություն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն