«Ժամանակը սպառվում է»․ Թրամփը սպառնացել է Իրանին
Աշխարհ
Եթե Իրանը չկնքի միջուկային համաձայնագիրը, կբախվի «Կեսգիշերային մուրճ» գործողությունից էլ ավելի վատ հարձակման՝ ԱՄՆ-ի կողմից հարվածներ՝ Իրանի միջուկային օբյեկտներին, սպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
Նա զգուշացրել է, որ USS Abraham Lincoln-ի գլխավորած «հսկայական նավատորմը» շարժվում է դեպի հանրապետություն։
«Այն շարժվում է արագ, հսկայական ուժով, ոգևորությամբ և նպատակասլացությամբ։ Դա ավելի մեծ նավատորմ է, քան Վենեսուելա ուղարկվածը», - գրել է Թրամփը։
Ինչպես Վենեսուելայի դեպքում, նավերը պատրաստ են կատարել իրենց առաքելությունը՝ անհրաժեշտության դեպքում ուժով, ընդգծել է նախագահը։ «Հուսանք, որ Իրանը արագ կնստի սեղանի շուրջ՝ բանակցությունների համար և կհասնի արդար ու հավասար համաձայնագրի՝ առանց միջուկային զենքի․ դրանից կշահեն բոլոր կողմերը», - ասել է Սպիտակ տան նախագահը։
Ամերիկացի առաջնորդը զգուշացրել է, որ «ժամանակը սպառվում է» և կոչ է արել Թեհրանին համաձայնագիր կնքել։ «Հաջորդ հարձակումը շատ ավելի վատ կլինի։ Թույլ մի տվեք, որ դա կրկին պատահի», - եզրափակել է Թրամփը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից