ԱՄՆ–ը քննարկում է Իրանի դեմ կանխարգելիչ ռազմական գործողության իրականացումը
Աշխարհ
Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի դեմ կանխարգելիչ ռազմական գործողության իրականացումը։ Ահա թե ինչպես է պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատասխանել Իրանի վրա հարձակման հնարավորության մասին հարցին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, որը հեռարձակվել է CBS News-ի կողմից։
«Մենք պետք է բավարար ուժ և իշխանություն ունենանք Մերձավոր Արևելքում (...)՝ պաշտպանվելու այն հնարավորությունից, որ ինչ–որ պահի՝ որոշակի իրադարձությունների արդյունքում, իրանական ռեժիմը կարող է որոշել հարձակվել տարածաշրջանում գտնվող մեր ուժերի վրա», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «միշտ պահպանում է կանխարգելիչ պաշտպանական տարբերակի իրավունքը»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից