ԱՄՆ պետքարտուղարը խոսել է ՄԱԿ-ի փոխարինման մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը չի փոխարինում ՄԱԿ-ին։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Այն չի փոխարինում Միավորված Ազգերի Կազմակերպությանը։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ՄԱԿ-ը շատ քիչ բան է արել Գազայի հետ կապված, բացի պարենային օգնություն տրամադրելուց», - բացատրել է պետքարտուղարը։
Հունվարի 22-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ստեղծվեց 20 երկրներից բաղկացած Խաղաղության խորհուրդը։ Թրամփը հայտարարել է, որ ինքը կղեկավարի կազմակերպությունը՝ Գազայի վերաբերյալ ծրագիրը վերահսկելու համար։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru