Կյանքը կսկսի բարելավվել օգոստոսի 18-ից. այս 3 կենդանակերպի նշանները կստանան երկար սպասված նորությունները Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի անասնապահ է պայթել ականի վրա Բոստոնի արվարձանում դեռահասը սպանել է մորն ու եղբորը. Ի՞նչ կապ ունի ChatGPT-ն Ճապոնիայում ռեկորդային հորդառատ անձրևների հետևանքով կա զոհ, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության ԱՄՆ-ն ի վիճակի է անժամկետ աջակցել Իրանի ծովային շրջափակմանը. Պենտագոնի ղեկավար Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետի որդին կալանավորվել է Մոսկվայում սպանության գործով Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց Instagram-ը 10 տարվա մեջ առաջին անգամ փոխել է լոգոն Երաշտը «այրել է» Գերմանիայի բերքը․ կորուստները հասել են 600 մլն եվրոյի Օգոստոսի 16-ին՝ Խաղողօրհնեք․ Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հորդառատ տեղումներ են սպասվում․ եղանակը՝ օգոստոսի 14-ից 17-ին Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը 

Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Աստիճանաբար բյուրեղացող տպավորություն կա, որ երկրի հետ ու երկրի գլխին կատարվող ձախողումների ու ամեն ինչի համար Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, մեղավոր է նշանակելու... ժողովրդին: Ինչպես երբեմն կեսկատակ նշում են խոսակցականով՝ «ժողջան»-ին: Չնայած, ի՜նչ «բյուրեղացող տպավորություն», դա արդեն կարելի է ասել՝ բետոնվող իրողության է վերածվում:

Մանավանդ, ոչ մեկ անգամ արդեն նման մի բան ասել է, չէ՞: Մասնավորապես, որ եթե կառավարությունը մեղավոր է, ուրեմն՝ ժողովուրդն է մեղավոր, քանի որ այդ ժողովուրդն է կառավարությանը վստահության քվե տվել: Դե, սկզբունքորեն, սա այն եզակի դեպքերից է, երբ կարելի է Փաշինյանի հնչեցրած դատողությանը համաձայնել: Ձևական տրամաբանության տեսակետից սխալ բան չի ասում. եթե ժողովուրդը, հասարակությունը շարունակում է հանդուրժել կառավարությանը, Փաշինյանին ու նրա քպական իշխանությունը, ապա նման կառավարություն ունենալու համար հենց հասարակությունն էլ մեղավոր է: Երևի դրա համար է, որ փաշինյանական իշխանությունները շարունակաբար աճող հարկերով, տուգանքներով, վարձավճարներով (կարմիր գծեր և այլն), թանկացումներով հասարակության «կաշին քերթում» են:

Ինչպես մի հայտնի երգիծաբան է ժամանակին նկատել, «մենք ամենից համբերատար ժողովուրդն ենք, քանի որ միայն մեր ժողովուրդն այսքան երկար կարող է հանդուրժել մի կառավարություն, որին տանել չի կարող»:

Վերադառնանք, սակայն, գլխավոր գործող անձին, այն է՝ Փաշինյանին: Նա, կհիշեք, ժամանակին ասում էր, չէ՞, մեր հայրենակից գյուղացիներին, թե՝ մոշը չեք կարողանում վաճառել, որովհետև... անգլերեն չգիտեք: Մարդիկ գնացին երևի անգլերեն սովորելու, մինչև սովորեցին, մոշի թփերը դարձան անանցանելի մացառուտներ, տարածքների մի մասն էլ սահմանազատվեց՝ հօգուտ Ադրբեջանի: Կարճ ասած, առաջ առանց անգլերենի իմացության մոշը չէր վաճառվում, հիմա՝ անգլերենի իմացությամբ չի վաճառվում:

Հետո Փաշինյանը մեկ ուրիշ գյուղում հայտարարեց, որ գյուղացիները ոչխար պահել էլ չգիտեն: Չեն կարողանում, էլի, ոչխար պահել, խնամել: Ու դասախոսություն կարդաց, թե ինչպես է պետք ոչխար պահել, կովերին երբ է պետք տանել արոտ, ինչով է պետք կերակրել կամ արածեցնել: Հետո հայտարարեց, որ մեր ժողովուրդը դպրոց ու մանկապարտեզ կառուցել էլ չգիտի:

Հետո հայտարարեց, թե ջրամբար կառուցել էլ չգիտի...

Մեկ այլ առիթով Փաշինյանը հայտարարեց, թե ժողովուրդը լավ չի ապրում, որովհետև աղքատությունը իրենց գլխում է: Հետո հայտնագործեց. «Աղքատ եք, որովհետև կրթություն չունեք...»:

Սա, ի դեպ, ասում էր այն նույն Փաշինյանը, որը մինչև վարչապետի բազկաթոռին հայտնվելը բոլորին համոզում էր, որ վատ են ապրում, որովհետև կառավարությունը լավը չի, իսկ աղքատ են, որովհետև օլիգարխները թալանում են իրենց:

Վարչապետ դառնալուց հետո նվեր ստացած «ճտիկով գրիչի» զսպանակակոճակը «կտտացրեց» ու... սկավառակը փոխվեց, ի հայտ եկան նոր իրողություններ՝ «աղքատություն՝ գլուխների մեջ» և «կրթության պակաս»:

Բայց հարցն այդ չէ տվյալ հրապարակման դիտանկյունից: Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ Փաշինյանն ինքը, ասենք, իր որոշ թիմակիցներ էլ պահանջվող լիարժեք կրթությունը չունեն: Սա՝ մեղմ ասած:

Իսկ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ մի հնար ու տարբերակ գտել է, որպեսզի մեղավոր կարգի իրեն սեփական ուսերի վրա իշխանության բերած «հպարտ քաղաքացիներին»:

Առհասարակ, եթե մեղքն ու պատասխանատվությունը այլոց վրա բարդելը օլիմպիական մարզաձև լիներ, ապա Նիկոլ Փաշինյանը անընդմեջ կգրավեր ոչ միայն առաջին տեղը, այլև մնացած հաջորդ երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը ևս:

Պատերա՞զմ եղավ, «նախկիններն» էին մեղավոր, պարտությո՞ւն եղավ, բանակն էր մեղավոր, Արցախը կորստի՞ մատնվեց, արցախցիներն են մեղավոր ու ռուսները...

Բայց, երբ տարիներ շարունակ նույն հեքիաթներն ես պատմում կամ «լոլո»-ները կարդում, դրանք սկսում են չաշխատել: Փաշինյանն ինքն էլ է, թերևս, տեսնում, որ արդեն չեն աշխատում, այն ազդեցությունը չեն թողնում այդ պատճառաբանությունները:

Սակայն, թևքերը քշտած, Փաշինյանը նետվել է նախընտրական արշավի: Ու եթե այս անգամ էլ ընտրվեց, ավելի ճիշտ՝ վերարտադրվեց, ապա... մեղավոր է լինելու ժողովուրդը, ինքն, ինչպես միշտ, մեղավոր չի լինելու:

Կրկնենք. ինքը պրոֆեսիոնալ է մեղադրանքներն իր վրայից գցելու և ուրիշների վրա բարդելու մեջ: Չէ՞ որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց հո թիվ մեկ մեղավորը չէ:

Ու երբե՛ք, ո՛չ մի դեպքում ու ոչ մի ձևով ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մեղավոր չի կարող լինել:

Կարճ ասած՝ ժողովո՜ւրդ, պատրա՞ստ ես մեղավոր, մշտամեղավոր ու քավության նոխազ լինել: Հատկապես այն բոլոր վնասների ու աղետների համար, որոնք հեղինակել են Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն՝ իրենց վարած, եթե կարելի է դա այդպես անվանել, քաղաքականությամբ:

Այո, ամեն ինչից երևում է, որ վերջը մեղավոր քեզ (մեզ) է նշանակելու, ժողովուրդ ջան: Հարգելի հեռվաշենցի տիկին Վարսիկ, ոստիկան Աշոտի անհայտ մնացած հարգելի տատի՛, քպականի հայտնի (նախկին) հարևան Պողոս «ձյաձյա», պատրա՞ստ եք ստանձնել այդ ամենի համար մեղավորությունը:

Գուցե սխալվենք, բայց գալու է մի օր, որ Փաշինյանն ասի՝ էհ, ես չէի հասկանում, բա դուք էլ չէիք հասկանո՞ւմ, որ ինձ վարչապետ դրեցիք, ինձ իշխանության բերեցիք:

Ու կարծում ենք՝ քանի դեռ այդ կետին ու ավելի վատ կետերի չենք հասել, արժե ավելի արագորեն սթափվել, լրջանալ ու հետևություններ անել:

Հնարավոր հետևության տարբերակ է այն, որ, որպես ժողովուրդ, փեշներիցս քարերը թափենք ու այսքան աղետ ու գլխացավանք բերած իշխանությունից, այս դարդից ազատվենք: Մեզ համար նոր «դարդեր» գտնենք: Օրինակ՝ թե ինչպես ենք վերականգնելու երկրի զինված ուժերն ու պաշտպանունակությունը: Ինչպես ենք վերականգնելու կրթական համակարգը և այն ազատելու ավերիչ հետևանքներից:

Ինչպես ենք առողջացնելու երկրի տնտեսական կյանքն ու առաջին հերթին ինչպես ենք վերականգնելու մեր նորմալ, մարդկային հարաբերություններն ու մթնոլորտը, ինչպես ենք ձերբազատվելու ատելության ու ներքին թշնամության մաշեցնող թույնից, որ այս 7-8 տարիներին առատորեն լցվել է մեր ժողովրդի վրա:

Համաձայնեք, մեր զավակներն ու թոռները, հանրագումարում մեր ժողովուրդը, մենք բոլորս շատ ավելի լավ վիճակի ու նորմալ կառավարության ենք արժանի: Հաստա՛տ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կյանքը կսկսի բարելավվել օգոստոսի 18-ից. այս 3 կենդանակերպի նշանները կստանան երկար սպասված նորությունները Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի անասնապահ է պայթել ականի վրա Բոստոնի արվարձանում դեռահասը սպանել է մորն ու եղբորը. Ի՞նչ կապ ունի ChatGPT-նՃապոնիայում ռեկորդային հորդառատ անձրևների հետևանքով կա զոհ, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության ԱՄՆ-ն ի վիճակի է անժամկետ աջակցել Իրանի ծովային շրջափակմանը. Պենտագոնի ղեկավար Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետի որդին կալանավորվել է Մոսկվայում սպանության գործով Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց Instagram-ը 10 տարվա մեջ առաջին անգամ փոխել է լոգոն Երաշտը «այրել է» Գերմանիայի բերքը․ կորուստները հասել են 600 մլն եվրոյի Օգոստոսի 16-ին՝ Խաղողօրհնեք․ Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հորդառատ տեղումներ են սպասվում․ եղանակը՝ օգոստոսի 14-ից 17-ին Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Թուրքիայում ուղևորներ տեղափոխող զբոսանավ է հրդեհվելՆոր Jeland J6-ը հայտնվել է վաճառքում․ հայտնի են գինն ու համալրումըՆԳՆ Փրկարար ծառայությունը ջրшհեղձnւթյnւնների դեպքերը կանխարգելող իրազեկում է տարածել (տեսանյութ) Արխանգելսկի մարզում առաջին անգամ բեղավոր գիշերաչղջիկներ են հայտնաբերվելԹռիչքների անվտանգության պատճառով սահմանափակումներ են մտցվել Նիժնի Նովգորոդի օդանավակայանում El Pais. Իսպանիան սկսել է ծովային պատնեշ տեղադրել Մելիլյայում«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացնելու որոշումը բեկանելու պահանջով Վարշավայում դեռահաս աղջիկը զրկվել է ատամներից՝ ուկրաինական առոգանության պատճառովԱֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց խորհրդային ռումբ է հայտնաբերվել Ռուսական զորքերը դուրս կբերվեն․Թուրքիան պահանջելու է սահմանազատում՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով (տեսանյութ) Մասնագետը նշել է էլեկտրալարերի վտանգավոր անսարքության հիմնական նշաններըՆիկոլ Քիդմանը խոստովանել է՝ 19 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծությունն իր համար անսպասելի էրԻտալիայում զինամթերք արտադրող գերմանական KNDS գործարանում պայթյուն է որոտացել Ճապոնիայի վարչապետը Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած առաջին այցը «բացարձակապես անընդունելի» է որակել Վաշինգտոնը Բաղդադին տեղեկացրել է մինչև սեպտեմբերի 30-ը ամերիկյան զորքերը դուրս բերելու մտադրության մասին ՔՊ-ի անգործությունն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման. Շարմազանով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը Սննդաբանը զգուշացրել է ուտելու ժամանակ տարածված սովորության հետևանքների մասինՈւկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները Փաշինյանին կարգե’ք «ցարի բոգ». ինքն է որոշում՝ ում բռնեն, ում ներեն, ում տանեն ԱԱԾ. Դանիելյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՌԴ-ն կալանավորել է Քենեդիի ազգականին (տեսանյութ) «Իմ կյանքի մեծագույն սեր». Կարեն Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Նախկին պատգամավորը նշել է՝ ինչու Կիևը չի ցանկանում վերադարձնել որոշ ուկրաինացի գերիներիԱրևի խավարման պատճառով կիլոմետրանոց խցանումներ են առաջացել. ՄանրամասներԲժիշկը հերքել է «ամենաօգտակար» միրգ կամ բանջարեղեն լինելու մասին տարածված միֆըՌազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 20 վագոն Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Գերմանիան պատասխանել է ռուսական նավերի վերաբերյալ Պուտինի կոշտ նախազգուշացմանըԻսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել Զելենսկին ԱՄՆ-ին նոր առաջարկներ է փոխանցել և Վաշինգտոնից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալումՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունըԱբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար
Ամենադիտված