Ռուսաստանը պատրաստվում է նոր հարձակման. Զելենսկի
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի վրա նոր հարձակման։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հղում անելով ուկրաինական հետախուզությանը։
«Մենք նաև գիտենք, որ ռուսները պատրաստվում են նոր հարձակման։ Հետախուզությունը տեղեկատվություն է տրամադրում այս հարցի վերաբերյալ, և Ամերիկան, Եվրոպան և բոլոր գործընկերները պետք է հասկանան, թե ինչպես է սա վարկաբեկում դիվանագիտական բանակցությունները», - գրել է նա։
Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև Աբու Դաբիում բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է 2026 թվականի փետրվարի 1-ին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ներկայիս երկխոսությունը բնութագրել է՝ որպես «ոչ բարեկամական, այլ կառուցողական»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից