Թրամփը մի շարք պահանջներ է ներկայացրել Իրանին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին ներկայացրել է երեք հիմնական պահանջ, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հունվարի 28-ին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկել «հսկայական նավատորմ», որը գլխավորում է միջուկային շարժիչով USS Abraham Lincoln ավիակիրը։ Նա սպառնաց ուժ կիրառել, եթե Թեհրանը հրաժարվի համաձայնության գալ։ Նա գործարքի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասնություն չի հայտնել։
«Այնուամենայնիվ, ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ բանակցությունների ընթացքում նրանք իրանցիներին ներկայացրել են երեք պահանջ՝ ուրանի հարստացման և ներկայիս պաշարների վերացման մշտական դադարեցում, բալիստիկ հրթիռների հեռահարության և քանակի սահմանափակումներ, և Մերձավոր Արևելքում միջնորդ խմբավորումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի, Հեզբոլլահի և Եմենում գործող հութիների աջակցության դադարեցում», - գրում է NYT-ը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից