Ուկրաինայի անվտանգության ծառայությունը անընդհատ նոր գործողություններ է պլանավորում Ռուսաստանի տարածքում. Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը անընդհատ նոր գործողություններ է պլանավորում Ռուսաստանի տարածքում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա ասել է, որ լսել է ՈւԱԾ-ի ղեկավարի պաշտոնակատար Եվգենի Խմարայի զեկույցը ծառայության մարտական գործողությունների վերաբերյալ։
«Ինչպես ճակատի, մասնավորապես մեր «Ալֆա» խմբի գործողությունների, այնպես էլ այն մասին, թե ինչ է ՈւԱԾ-ն իրավացիորեն անում ագրեսորի տարածքում՝ ի պատասխան բոլոր հարձակումների։ ՈւԱԾ-ն անընդհատ նոր գործողություններ է պլանավորում, որոնք փոխում են պատերազմի ընթացքը», - գրել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ «նշվել են նաև խնդիրներ՝ պատժամիջոցների քաղաքականության ամրապնդման ուղղությամբ, որը կարևոր տարր է Ուկրաինայի ազգային անվտանգության ամրապնդման գործում»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից