Ռուսաստանը Պուտին-Զելենսկի հանդիպման համար դիտարկում է Մոսկվան, այլ ոչ թե ԱՄԷ-ն. Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը, եթե այն տեղի ունենա, կարող է լինել միայն Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս հստակեցրել է, որ եթե Զելենսկին ցանկանում է հանդիպում, ապա պետք է գա Ռուսաստանի մայրաքաղաք։ Կիևը դեռևս չի արձագանքել այս առաջարկին։
«Ռուսաստանը ներկայումս խոսում է Մոսկվայի, այլ ոչ թե ԱՄԷ-ի մասին՝ որպես Զելենսկու հետ հանդիպման վայր», - ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից