Թուրքիան ամրապնդում է Իրանի հետ սահմանը
Աշխարհ
Թուրքիան անվտանգության միջոցառումներ է ձեռնարկում Իրանի հետ սահմանին՝ Թեհրանին հարվածելու ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին, ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հունվարի 29-ի հայտարարության մեջ։
«Մենք չենք ցանկանում նոր լարվածություն և հակամարտություններ մեր տարածաշրջանում: Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ», - ընդգծել է նախարարությունը: Նախարարությունը հավելել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ համապատասխան պետական մարմինների հետ համակարգված:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում սխալ էր անվանել Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարվածը: Նա խորհուրդ էր տվել ամերիկյան կողմին լուծել Թեհրանի հետ կապված խնդիրները: «Իմ խորհուրդն ամերիկացի ընկերներին՝ Իրանի հետ կապված խնդիրները լուծել մեկ առ մեկ: Սկսեք միջուկային հարցից, լուծեք այն, ապա անցեք մնացածին», - ասել էր թուրք նախարարը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից