Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Բաքվի նոր հայտնագործությունը՝ «նրանք վիկինգների, էտրուսկների, տրոյացիների նախնիներն են»

Հասարակություն

«Գեղարդ» հիմնադրամը հոդված է ներկայացրել․

«Ադրբեջանցիները վիկինգների, էտրուսկների, տրոյացիների և այլոց նախնիներն են…»․ նման «եզրահանգման» են եկել ադրբեջանցի գիտնականները։ Հաջորդիվ՝ վերջիններս, ըստ երևույթին, ադրբեջանական կհայտարարեն նաև սառը օդը։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ասվածը սատիրայի կամ գիտական ֆանտաստիկայի ժանրից է, սակայն, դժբախտաբար, բոլորովին էլ այդպես չէ։ Խնդիրն այն է, որ «իսկապես» ադրբեջանական պատմագիտությունը «նոր բարձունքներ է նվաճում»։ Պարզվում է, որ սկանդինավների, նորվեգացիների, վիկինգների, էտրուսկների, տրոյացիների և, ընդհանրապես, հին աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների նախնիներն ադրբեջանցիներն են եղել։

Այսպես՝ Ադրբեջանի ԳԱԱ Նասիմիի անվան լեզվաբանության ինստիտուտի հետազոտող Ս. Մամեդովան իր «գիտական» հոդվածում էտրուսկյան անձնանուններն ու լեզվական ձևաբանության տարրերը համադրում է հին թյուրքական ձևերի հետ և, իհարկե, դրանք մեկնաբանում հօգուտ թյուրքական (այսինքն՝ ադրբեջանական) ծագման։ Գիտական հանրության համար նման համադրումը՝ օնոմաստիկայի և պատմության միջև, կարող է թվալ անլուրջ ու ծիծաղելի, սակայն նման հակագիտական թեզերը արդեն տպագրված են որպես գիտական նյութ (տես՝ Мамедова С. И., «О происхождении этрусков», Вестник КазНУ. Серия филологическая. № 2 (160). 2016, էջ 166–170)։

Հիշեցնենք, որ էտրուսկները մ.թ.ա. 1-ին հազարամյակի հնագույն քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդներից էին, որոնք Հռոմից առաջ գոյություն են ունեցել Ապենինյան թերակղզում, և, բնականաբար, որևէ կապ չեն ունեցել թյուրքերի, առավել ևս՝ ադրբեջանցիների հետ։

Սակայն ադրբեջանցի «գիտնականներն» այսքանով չեն սահմանափակվում։ Հենվելով Թուր Հեյերդալի առաջ քաշած գիտական կեղծ թեզի վրա, ըստ որի, վիկինգների նախնիները և նույնիսկ ինքը՝ Օդինը, եկել են «Ազեր» երկրից (լավ է, որ գոնե Բաքվից չեն եկել), նրանք Ադրբեջանը հռչակել են վիկինգների հայրենիք։

Ինչպես իր հարցազրույցում խոստովանել է ադրբեջանցի կոմպոզիտոր Գալիբ Մամեդովը, ադրբեջանցիները նպատակադրված փնտրում էին աշխարհահռչակ անձանց՝ կեղծված և հորինված պատմությունը հանրահռչակ դարձնելու համար․ «Մենք հասկանում էինք, որ անհրաժեշտ էր ներգրավել հանրահայտ մեկին, ում կարծիքը կընդունի ամբողջ աշխարհը։ Այդպես էլ առաջացավ Թուր Հեյերդալին Ադրբեջան հրավիրելու գաղափարը»։

Թուր Հեյերդալը բազմիցս այցելել է Ադրբեջան և զբաղվել «պատմական հետազոտություններով», թեև բավական հեռու էր թե՛ պատմագիտությունից, թե՛ տարածաշրջանի պատմության ընկալումից։ Արդյունքում՝ նրա առաջ քաշած թեզը լիովին համապատասխանում էր Հեյդար Ալիևի ճաշակին, ով անձամբ էր ընդունում Թուր Հեյերդալին՝ վերջինիս այցերի ընթացքում։ Հեյերդալը, հղում կատարելով 13-րդ դարի իսլանդացի պատմաբան և քաղաքական գործիչ Սնորի Սթուրլուսոնի սագային, «գտնում է» վերջինի և Գոբուստանի ժայռապատկերների նմանությունը՝ առաջ քաշելով վիկինգների ծագման տեսությունը «Ազեր» երկրից, այսինքն՝ Ադրբեջանից։

Այդ տեսության ակնհայտ անհիմն լինելուց բացի՝ գոյություն ունի նաև այն տեսակետը, որ Հեյերդալի այցելություններն Ադրբեջան 1981–2000 թվականներին կարող էին կապված լինել նորվեգական նավթային ընկերությունների շահերի հետ։ Արդյունքում՝ վիկինգները հռչակվեցին ադրբեջանցիների հետնորդներ։

Ադրբեջանցի գիտնականներն, արագորեն յուրացնելով այդ հակագիտական թեզը, այսօր էլ շարունակում են դրա տարածումը։ Ադրբեջանի «պատմական մտքի տիտաններից»՝ «գիտությունների դոկտորներից» մեկը՝ Սեիդ Աբբասովը, «Բաքու.TV»-ի ռեպորտաժում, չնայած վստահ լինելով սեփական հիպոթեզների անհեթեթ լինելու մեջ, պատմում է էտրուսկյան արձանագրությունների մասին, որոնք, ըստ նրա, «իրականում գրված են հին թյուրքական լեզվով»՝ վստահորեն խոսելով վիկինգների ադրբեջանական արմատների մասին։

Մեկ այլ «հետազոտող»՝ Իսկենդեր Թագիևը, համոզված է, որ շումերերենը նմանություն ունի թյուրքական, այսինքն՝ ադրբեջանական լեզվի հետ, և վստահ է, որ վիկինգների նախնիները դեռևս 12 000 տարի առաջ, երբ ջրի մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր, «լողալով» Ադրբեջանից հասել են վիկինգների երկիր։

Կրկին ընդգծենք․ գիտական լուրջ միջավայրում գիտական նման կեղծ թեզերն ընկալվում են որպես անհիմն և ծիծաղելի։ Սակայն, միևնույն ժամանակ, Ադրբեջանի պետական աջակցությամբ իրականացվող քարոզչությունը շարունակում է դրանց տարածումը միջազգային ակադեմիական հարթակներում, և նմանատիպ հրապարակումների թիվը, ցավոք, տարեցտարի ավելանում է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված