Լավրովը խոսել է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հավանականության մասին
Աշխարհ
Բալթյան երկրների, Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքական գործիչները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ միասին, բորբոքում են Ռուսաստանի կողմից Երրորդ համաշխարհային պատերազմին «պատրաստվելու» մասին պատմությունը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Բալթյան երկրները և մի շարք այլ ակտիվիստներ, հիմնականում նրանք, ովքեր այժմ իշխանության են եկել Գերմանիայում, ինչպես նաև ֆրանսիացիները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի հետ միասին բորբոքում են Երրորդ համաշխարհային պատերազմին «պատրաստվելու» մասին պատմությունը, որը, ենթադրաբար, կսկսի Ռուսաստանը», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ եվրոպացի քաղաքական գործիչները «նույնիսկ ալարում են որևէ փաստարկ հորինել»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից