Խնդրեցի Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի և այլ քաղաքների վրա, նա համաձայնեց․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ անձամբ խնդրել է Վլադիմիր Պուտինին հարվածներ չհասցնել Կիևին։
«Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին այս անսովոր ցուրտ եղանակի ժամանակ մեկ շաբաթ հարվածներ չհասցնել Կիևին և այլ քաղաքների։ <...> Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել կրակը Կիևի և այլ քաղաքների վրա։ Եվ նա համաձայնվեց դա անել։ Եվ պետք է ասեմ ձեզ, որ շատ հաճելի է», - ասել է նա իր վարչակազմի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։
«Մենք կարծում ենք, որ դա (հակամարտության ավարտը - խմբ.) արդեն մոտ է», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից