ԵՄ–ն ԻՀՊԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն
Աշխարհ
Եվրամիությունը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«ԵՄ արտաքին գործերի նախարարները հենց նոր վճռական քայլ կատարեցին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչելով որպես ահաբեկչական կազմակերպություն», - գրել է դիվանագետը։
Հունվարի 29-ին Եվրամիությունը համաձայնության է եկել Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Սահմանափակումները ուղղված են այն անձանց և կազմակերպություններին, որոնք ԵՄ-ն համարում է երկրում բողոքի ցույցերի ճնշման պատասխանատու:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից