Զելենսկու առաջարկած հրադադարն անընդունելի է Ռուսաստանի համար․ Լավրով
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկու կողմից առաջարկվող հրադադարը անընդունելի է Ռուսաստանի համար։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Բազմիցս ասվել է, և նախագահ Վլադիմիր Պուտինը հաճախ է հիշեցրել, որ Վլադիմիր Զելենսկու կողմից առաջարկվող հրադադարը, նույնիսկ 60 օրով, և ցանկալի է՝ ավելի երկար, մեզ համար անընդունելի է»,- ասել է նա։
Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու նախորդ բոլոր փորձերն ավարտվել են նրանով, որ ցանկացած հրադադար անմիջապես օգտագործվել է Կիևին նոր զենք մատակարարելու և Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար շնչելու հնարավորություն տալու համար։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից